Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 15.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 36,896.8 հազար լիտր աղբյուրի ջուր։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.4%-ով։

Միևնույն ժամանակ, հանքային ջրերի արտադրությունը նվազել է 14.4%-ով և կազմել 41,430.9 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրությունը նվազել է 7.4%-ով և կազմել 12,698.8 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 26.2%-ով և կազմել 97,815.8 հազար լիտր։

Share