Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. 2017թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5%-ով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2017թ.-ին արձանագրված ցուցանիշներին։

«2017 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվեց մեր նախանշածից ավելի բարձր ՀՆԱ աճի ցուցանիշ ապահովել։ Այս տարի ևս շարունակելու ենք բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի ապահովման համար», – գրել է վարչապետը։

Share