Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան. Թեղուտի ներդրումային ծրագիրը շարունակվելու է

Թեղուտի ներդրումային ծրագիրը իրականացվում է և ամբողջությամբ ընթացքի մեջ է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Այս պահին այնտեղ ուսումնասիրություններ են անցկացնում՝ կապված պոչամբարի հետ: Երկու միջազգային կազմակերպություն ուսումնասիրություն են անում, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի ծրագիրը բնապահպանական առումով անվտանգ շարունակի իր գործունեությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ եզրակացությունից հետո հնարավոր է որոշ ժամանակ պահանջվի վերազինման աշխատանքների իրականացման համար, որից հետո ծրագիրը կշարունակվի: «Ցանկանում եմ հստակ նշել, որ այդ ծրագրի ֆինանսավորման մասով պետության կողմից որևէ երաշխիք չի տրվել, իսկ ծրագիրը կշարունակվի համապատասխան վերազինումից հետո:

Share