Բաժին. Տնտեսական

Աշոտ Մանուկյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 1-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:

Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը: Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել համաձայնագրի խնդրահարույց դրույթների շուրջ, հստակեցվել են առանձին պետությունների մոտեցումները:

Քննարկված բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:

Խորհրդակցության շրջանակներում նախարար Մանուկյանն առանձնազրույցներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևի, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Կրավչենկոյի, Ղրղզստանի արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Ուլանբեկ Ռիսկուլովի հետ:

Բելառուսի էներգետիկայի փոխնախարար Վադիմ Զակրևսկու հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական և գազի միասնական շուկաների ձևավորման հիմնական խնդիրները, երկու երկրների կառավարությունների մոտեցումներն ու գնագոյացման մեխանիզմները:

Share