Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2018թ. հունվար

Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն ամենաբարձրը Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենում:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2018 թվականի հունվար ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 485,0 հազար ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունվարին ցուցանիշը կազմել էր 428,25 հազար ՀՀ դրամ, իսկ 2017 թվականի դեկտեմբերին՝ 465,5 հազար ՀՀ դրամ:

Արաբկիրում ցուցանիշը կազմել է 358,8 հազար դրամ, Դավթաշենում՝ 270,5 հազար ՀՀ դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 269,7 հազար ՀՀ դրամ: Հաշվետու հունվար ամսում, նախորդ ամսվա համեմատ, Նշված երեք վարչական շրջաններում գրանցվել է գների աճ:

Միևնույն ժամանակ, Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 155,0 հազար ՀՀ դրամ: Դեկտեմբեր ամսվա համեմատ ցուցանիշը կրճատվել է:

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 485,0 հազար ՀՀ դրամ

Արաբկիր / 358,8 հազար ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 269,7 հազար ՀՀ դրամ

Նոր-Նորք / 237,05 հազար ՀՀ դրամ

Ավան / 250,5 հազար ՀՀ դրամ

Էրեբունի / 240,0 հազար ՀՀ դրամ

Շենգավիթ / 248,7 հազար ՀՀ դրամ

Դավթաշեն / 270,5 հազար ՀՀ դրամ

Աջափնյակ / 236,2 հազար ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 235,5 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 155,3 հազար ՀՀ դրամ

Share