Բաժին. Տնտեսական

Լիբանանցի ներդրողը մտադիր է ընդլայնել իր ծրագրերը Հայաստանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանը մարտի 5-ին հանդիպել է լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալի հետ։ Գործարարը նախարարի հետ կիսվել է իր բիզնեսի ընդլայնման ծրագրերով։ Նիկոլա Աբու Ֆեյսալի խոսքով՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է: Գործարարը հավելել է, որ իր բոլոր արտասահմանցի գործընկերներին կոչ է անում Հայաստանում ներդրումներ անել։ Այս մասին Բիզնես 24-ին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարությունից։

Նիկոլա Աբու Ֆեյսալի ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ։ Նախագծի առաջին փուլում 100 հեկտար տարածքի վրա կտնկվեն 30 հազար պեկան ընկույզի ծառեր: Բացի գյուղատնտեսական ծրագրերից, ներդրողը մտադիր է նաև զբոսաշրջային ծրագիր իրականացնել։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Եղվարդում և Բագրատաշենում։ Նիկոլա Աբու Ֆեյսալը նշել է, որ ցանկանում է ընդլայնել իր բիզնես ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում։ Գործարարը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ ոգևորիչ է նախարարության և կառավարության աջակցությունը և ներդրումների խթանմանն ուղղված քաղաքականությունը։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարի նախագծերը և նշել, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը և ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները։

Share