Բաժին. Տնտեսական

Մեր երկրի պետական պարտքն աճել է և կազմում է շուրջ $6,8 մլրդ

2018 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 6 մլրդ 898 մլն 126 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նշված գումարից 5 մլրդ 575 մլն 532 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, իսկ 1 մլրդ 322 մլն 594 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը:

Նշենք, որ արտաքին պարտքը միջազգային կազմակերպությունների և գործընկեր-երկրների վարկային ծրագրերի շրջանակում Հայաստանի կառավարության և Կենտրոնական Բանկի կուտակած պարտքն է, իսկ ներքին պարտքը՝ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը, ներքին երաշխիքները:

Համեմատության համար նաև նշենք, որ 2017 թվականի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, որը կազմել էր 5 մլրդ 942 մլն 95 հազար ԱՄՆ դոլար, մեր երկրի համախառն պետական պարտքն աճել է:

Share