Բաժին. Տնտեսական

Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3880 դոլար

2017 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է 3 հազար 880 ԱՄՆ դոլար (3 հազար 435 եվրո կամ 1 մլն 872 հազար 837 ՀՀ դրամ): Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրի ՀՆԱ-ն ընթացիկ շուկայական գներով կազմել է 5 տրլն 580 մլրդ 116.9 մլն ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել էր 3512 ԱՄՆ դոլար: 2015 թվանին ցուցանիշը կազմել էր 3515.0 ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 3864.0 ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 3680.0 ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:

Share