Բաժին. Տնտեսական

2018թ. հունվարին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 46.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 722.5 հազար լիտր գարեջուր։ 2017թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 46.9%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 54%-ով և կազմել 156.1 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 93.2%-ով և կազմել 11.3 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 29%-ով և կազմել 244.5 հազար լիտր։ Շամպային գինիների արտադրությունը նվազել է 43.1%-ով և կազմել 18.1 հազար լիտր։

Share