Բաժին. Տնտեսական

2018թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 11%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 28.2 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 11%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 773 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 0.9%-ով և կազմել 957 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 41.4%-ով և կազմել 345 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 13.9%-ով և կազմել 1,239 տոննա։ Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 18.8%-ով և կազմել 3,151 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 48.3%-ով և կազմել 758 տոննա։

Share