Բաժին. Տնտեսական

2018թ. հունվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 22,424.9 տոննա հաց, ինչը 2017թ. համանման ցուցանիշից պակաս է 2.4%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 11,559.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 60.4 տոննա և մակարոնեղենի արտադրությունն աճել է 56%-ով և կազմել 283.4 տոննա։

Share