Categories: Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ինչ են ամենաշատն արտահանում աշխարհի երկրները

VoucherCloud-ը պատրաստվել է ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ, որտեղ աշխարհի երկրները ներկայացված են ըստ արտահանման առաջատար ճյուղերի։

53 երկրում (28.3%) արտահանման առաջատար ուղղությունը էներգակիրներին են։ 50 երկրում (26.7%) ամենաշատն արտահանվում է մետաղական, ոչ մետաղական հանքանյութեր և էլեկտրաէներգիա։ 35 երկրում (18.7%) արտահանման խոշորագույն ուղղությունն է սնունդը և գյուղատնտեսական այլ արտադրանքը։ 24 երկրում (12.8%) արտահանման առաջատար ուղղությունն է ավտոմեքենաշինությունը։ Էլեկտրոնիկան արտահանման առաջին ոլորտն է 14 երկրում (7.5%)։ 6 երկրում (3.2%) արտահանման առաջատար ուղղությունն է տեքստիլը։ Դեղագործական արտադրանքն առաջատար արտահանման ուղղություն է 5 երկրում (2.7%)։

Եթե խոսենք աշխարհամասերի կամ տարածաշրջանների մասին, ապա Եվրոպական երկրների մեծամասնությունում առաջատար արտահանման ուղղությունն է ավտոմեքենաշինությունը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրնում արտահանման առաջատար ուղղությունն է էլեկտրոնիկան, Մերձավոր Արևելքում՝ էներգակիրներ, Հարավային Ամերիկայում՝ սնունդ և գյուղատնտեսական արտադրանք։

Կոնկրետ ապրանքների դեպքում պատկերը հետևյալն է. նավթ՝ 4.7%, ավտոմեքենաներ՝ 4.3%, նավթամթերք՝ 3.6%, ինտեգրալ սխեմաներ՝ 3%, համակարգիչներ՝ 2.3%, ավտոպահեստամասեր՝ 2.2%, դեղորայք՝ 2.2%, ոսկի՝ 2%, բենզին՝ 1.8%, հեռահաղորդակցական սարքավորումներ՝ 1.7%։ Ինֆոգրաֆիկայի համաձայն Հայաստանից ամենաշատն արտահանվում է պղնձի խտանյութ։

ԽՈՇՈՐԱՑՆԵԼ ՔԱՐՏԵԶԸ

Share