Բաժին. Տնտեսական

Համաշխարհային ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կազմել Է ավելի քան 10%

2017 թվականին համաշխարհային ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կազմել Է 8,3 տրլն դոլար՝ դրա ընդհանուր ծավալի 10,4 տոկոսը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) ուսումնասիրությունը:

Հետազոտության տվյալների համաձայն, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տուրիստական ինդուստրիայի ներդրումը կազմել Է 2,7 տրլն դոլար, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայինը՝ 2,2 տրլն դոլար, Եվրոպայինը՝ 2,1 տրլն դոլար, Աֆրիկայինը եւ Մերձավոր Արեւելքինը՝ 402 մլրդ դոլար: Համաշխարհային ՀՆԱ-ում ամենից ավելի աճել են Չինաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Մեքսիկայի ներդրումները:

Կանխատեսումների համաձայն, 2028 թվականին համաշխարհային զբոսաշրջության ներդրումը կկազմի արդեն 12,5 տրլն դոլար կամ ընդհանուր ծավալի 11,7 տոկոսը:

Ուսումնասիրությունը նաեւ ցույց Է տվել, որ տուրիստական ճյուղն ապահովում Է աշխարհի յուրաքանչյուր տասներորդ աշխատատեղը. 2017 թվականին եղել Է 313 մլն աշխատատեղ, իսկ 2028 թվականին այդ թիվը կհասնի 414 միլիոնի՝ նախեւառաջ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share