Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. հայտնի է Մասրիկ-1 արևային կայանի կառուցման մրցույթի հաղթողը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հայտնել Մասրիկ-1 արևային կայանի կառուցման մրցույթի արդյունքների մասին։

«2018 թվականի մարտի 27-ին Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթի գնահատող հանձնաժողովը իրականացրեց ֆինանսական փաթեթների բացումը: Ըստ մրցույթի կանոնների այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը նա էլ իրավունք կստանա իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագին ներկայացրել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ)», – գրել է փոխնախարարը։

Share