Բաժին. Տնտեսական

Ապրիլի 1-ից արգելվում է աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 31-ից ուժի մեջ է մտնում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքը:

Օրենքի համաձայն՝ 2018 թ. ապրիլի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը, քանի որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումն արգելող ՀՀ կառավարության որոշումները պաշտոնապես հրապարակվել են 2018թ. հունվարի 24-ին: 

2018 թվականի ապրիլի 1-ից, ըստ օրենքի, արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Share