Բաժին. Տնտեսական

Տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան աճել է ավելի քան 3 անգամ

Տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին, Հայաստան են ներմուծվել 47,24 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է 6.64%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է ավելի քան 3 անգամ: 2017 թվականի հունվար-փետրվարին ցուցանիշը կազմել էր 15,33 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2017 թվականին Հայաստան էր ներմուծվել 246,81 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոց: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 53.7%-ով:

Share