Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 1,502.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 7.1%-ով և կազմել 704.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 531.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 265 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 16.7%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, արևային էլեկտրակայանները նույնպես արտադրել է 0.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Share