Categories: Տնտեսական

Կարեն Կարապետյանը հիմքեր է տեսնում ապագայում կայուն տնտեսական աճի և ֆունդամենտալ բարեփոխումների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ կառավարության գործունեության վերջին 1.5 տարին ցույց է տալիս, որ ապագայում կայուն տնտեսական աճ ունենալու համար ստեղծված են բոլոր հիմքերը: Կարեն Կարապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Մենք 2017թ. ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջիկայում կհրապարակենք 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք ավելի առաջանցիկ են, քան 2017թ-ին: 7.5 տոկոս աճն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Ես հավատում եմ, որ մենք մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տալու ֆունդամենտալ բարեփոխումներ անել: Համոզված եմ, որ վերջին 1.5 տարին դա ցույց է տվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը  հիշեցրեց, որ 2018թ. համար կառավարությունը կանխատեսել է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ վստահեցնելով, որ եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, կանխատեսում են դրանից էլ բարձր աճ: «Եվ այսպես շարունակական քայլերով մենք գալու ենք նրան, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի իրեն լավ զգա և աշխատատեղերի ստեղծման, և սոցիալական խնդիրների բարելավման առումով»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Share

ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի…

14 mins ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 10/07/20

Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 71,317,655 ԱՄՆ դոլար 484.23 դրամ…

36 mins ago

Անդրեյ Պյատախին. Կարևորն աշխատակիցներն են, կարևոր է, որ նրանց համար հարմար լինի

Նախօրեին տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»…

48 mins ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

59 mins ago

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց

Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու…

2 hours ago

ՏՄՊՊՀ-ն թույլատրեց TEAM.Telecom Armenia-ին գնել ՎԵՈՆ Արմենիան (Beeline)

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ…

3 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 30,903-ի (+557)

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

6 hours ago

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մահացել է

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր…

7 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 10/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 10-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 485.00 դրամ (+0.50…

7 hours ago