Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 4.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 4,231.3 տոննա միս, ինչը 2017թ. ցուցանիշը գերզանցում է 4.3%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը նվազել է 9.2%-ով և կազմել 1,127.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 82.5 տոննա։

Share