Բաժին. Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեն լրատվական կայքից պահանջում է չմոլորեցնել ընթերցողներին

Politik.am լրատվական կայքը շարունակում է իր ընթերցողներին ապատեղեկատվություն տրամադրելու անպատասխանատու գործունեությունը: Կայքի հերթական հերյուրանքն այն էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իբրև թե հրահանգել է հարկային տեռորի ենթարկել համաժողովրդական շարժմանն աջակցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: 

Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է լրատվական կայքից տրամադրել հստակ տեղեկատվություն և փաստեր, նշել անուններ ու հասցեներ: Ժամանակն է, որ Politik.am-ը չհիմնավորված տեղեկատվություն տարածելու գործելաոճից հետ կանգնի և վերհիշի մասնագիտական էթիկայի կանոնները: Եթե կայքն իսկապես ասելիք ունի, թող փաստերով ներկայացնի՝ առանց ընթերցողներին մոլորեցնելու միտումի:

Share