Բաժին. Տնտեսական

2018թ. առաջին եռամսյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,109.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 0.2%-ով և կազմել 866,6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 8.7%-ով և կազմել 461.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 3.8%-ով և կազմել 780.3 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները չեն փոխվել և կրկին կազմել են 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրության ծավալները կազմել են 0.7 մլն կՎտ ժամ։

Share