Բաժին. Տնտեսական

Երևանում ընթանում են թանկարժեք քարերի և մետաղների վերաբերյալ ԵԱՏՄ համաձայնագրի շուրջ աշխատանքները

ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ-պետությունների ներկայացուցչներից կազմված պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստանում է՝ քննարկելու «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ, որ համաձայնագրի մշակման շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են։ Հուսով եմ, որ տեխնիկական հարցերի շուրջ վերջնական քննարկումներից հետո համաձայնագիրը կանցնի ներպետական համաձայնությունների գործընթացը և պատրաստ կլինի վերջնական ստորագրման։ Շատ կարևոր է, որ ադամանդագործության և ոսկերչության ոլորտը Եվրասիական տնտեսական միության տարածքում լինի միասնական և համատեղ ջանքերով վերացնենք բոլոր հնարավոր խոչընդոտները»։

Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել, որ համաձայնագրի շուրջ ավարտական քննարկումները տեղի են ունենում հենց Երևանում՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ դերակատարությունը փաստաթղթին առչնվող աշխատանքներում և առհասարակ՝ ադամանդագործության ոլորտում։

Share