Բաժին. Տնտեսական

Հրապարակ. Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը հնարավոր է Տաշիրի փոխարեն անցնեն Գագիկ Ծառւկյանին

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» շուրջ. 1 տարի առաջ որոշվել էր ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր» ընկերու­թյանը: Այս տարվա ապրիլի 12-ին Կա­րեն Կարապետյանի կառավարության նիստում այդ մասին որոշում կայացվեց, սակայն պայմանագիրը չստորագրվեց, կային որոշ կետեր, որոնք դեռ չէին հս­տակեցվել: Մենք տեղեկացանք, որ օրերս չեղարկվել է կառավարության որոշումը, և խոսակցություններ կան, որ ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախա­րարի պորտֆելը վերցնելը: Մեր հարցին ի պատասխան՝ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց. «Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում, ես այս պահին դա­դարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»:

Երբ եք դադարեցրել: «Մեկ շա­բաթ է»: Ինչո՞ւ: «Որովհետև այդ դեպքում ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի»: Տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, և ԲԷՑ-երը հավատարմագրային կառա­վարման էին տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար, ավելին՝ խոսակցություն­ներ կան, որ ձեր որոշման «արդյունքում» հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա, առավել ստույգ՝ գա­զի գինը ճշգրտվելուց հետո, երբ կլրանա Ռուսաստանի տված 1 տարվա ժամկետը՝ գազի հաստատուն գինը չփոխելու հետ կապված: «Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախա­տեսվում, դա բացառվում է»: Իսկ գազի: «Գազի մասին այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը», – գրում է Հրապարակ օրաթերթը:

Share