Բաժին. Տնտեսական

Հերքում՝ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները չեն ներխուժել Սամվել Ալեքսանյանի առանձնատուն

Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի» – գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն:

Share