Բաժին. Տնտեսական

Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։

Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Թիմուր Ուրազաևն էլ իր հերթին շնորհավորել է Աշոտ Հակոբյանին նշանակման կապակցությամբ։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերն ու ապագա անելիքները, այդ թվում ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում համատեղ արվող քայլերը։

Դեսպանը բարձր է գնահատել ԵԱՏՄ համագործակցության շրջանակում Հայաստանի հետ ընդհանուր ջանքերը թվայնացման գործընթացում։

Դեսպանը ներկայացրել է նաև Ղազախստանում ՏՏ ոլորտի, մասնավորապես տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ուղղված իրենց քաղաքականությունը։ Քննարկվել են համագործակցության հնարավորություններ նաև այս ուղղությամբ։

Share