Բաժին. Տնտեսական

Փաշինյան․ ԲԷՑ-ի մասնավորեցումը իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերության կողմից պետք է բացառել

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը պետք ստանձնի իշխանության հետ որևէ կապ չունեցող և օֆշորային գոտիներում չգրանցված ընկերություն: Այդ մասին հունիսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲԷՑ-ի հետագա կառավարմանն ու «Տաշիր գրուպ»-ի հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը չեղարկելու որոշմանը:

«էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո: Պետք է առաջիկայում արագ որոշում կայացնենք ԲԷՑ-ի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ դա մնում է պետական, թե մասնավոր կառավարման: Մենք պետք է բացառենք, որ մասնավորեցման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին 25 տարով հավատարմագրային կառավարման տրամադրելու պայմանագիրը դադարեցվել է:

Share