Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բլոկի առաջնահերթությունները

Հայաստանի կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը:

Ծրագրում կառավարության գործունեության հիմնական ուղենիշները բաժնում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում՝ որպես մշտական քաղաքական իրողություն:

Ծրագրի տնտեսական բլոկի առաջնահերթությունները հետևյալն են.

– տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ

– պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում

– տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում

– տնտեսական զարգացում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Ծրագրում խոսք է գնում նաև արտահերթ ընտրությունների նախապատրաստման մասին:

Share