Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է  2 667.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 2․4 %-ով և կազմել  983.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 6․6 %-ով և կազմել 697.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 2․6 %-ով և կազմել  984.3 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները չեն փոխվել և կրկին կազմել են 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրության ծավալները կազմել են 1․2 մլն կՎտ ժամ։

Share