Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը աճել է 3.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 53,855.1 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 3․8 %-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է 16.3%-ով և կազմել 311 տոննա, հացի արտադրությունը կազմել է 89.9 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով, հրուշակեղենի արտադրությունը աճել է 7.6 %-ով և կազմել 5 402.3 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 13.5%-ով և կազմել 1,360 տոննա։

Share