Բաժին. Տնտեսական

2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 346 հազար 458 զբոսաշրջիկ

2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 346 հազար 458 զբոսաշրջիկ, այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է 298 հազար 533 մարդ, այսինքն՝ այս տարի գրանցվել է 6․1% աճ։

Այդ ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդամենը 41 հազար 696-ն է նախընտրել գիշերել հյուրանոցներում՝ մնացածը՝ 256 հազար 837-ը՝ վարձով տրվող բնակարաններում կամ բարեկամի տանը։

Share