Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ․ ներտ­նային գազասպառման տեխնիկական սպասարկման դիմաց վճարների նվազման հարց չի քննարկվում ՀԾԿՀ-ում

«Վերջին օրերին համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներտ­նային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառա­յության դիմաց վճարների չափը հնա­րավոր է առաջիկայում նվազի: Ի դեպ, այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստա­նում քաղաքացիներից: Այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ «էյ Ի Ջի սերվիս» ընկերու­թյունից, սակայն մեզ այնտեղից փո­խանցեցին, որ սպասարկման սակագ­նի չափը որոշում է ՀՀ հանրային ծա­ռայությունները կարգավորող հանձ­նաժողովը. «Այդ խոսակցությունները կան, բայց մենք չենք սակագին որոշո­ղը, այլ ՀԾԿՀ-ն»: Իսկ ահա ՀԾԿՀ-ից այս հարցին մեզ կարճ-կոնկրետ պա­տասխանեցին՝ նշելով, որ նման հարց չի քննարկվում, օրակարգում չկա: Բա­ցի այս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ՀԾԿՀ-ի հետ միասին քննարկում է էլեկտրաէ­ներգիայի սակագնի իջեցման հնարա­վորությունները», – գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Share