Բաժին. Տնտեսական

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 33․4%-ով

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 221 մլն 778 հազար 400 ԱՄՆ դոլար։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Նշված ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, աճել է 33․4%-ով։

Եթե դիտարկենք Հայաստանի՝ առանձին երկրների հետ արտաքին առևտրային հարաբերությունները նշված ժամանակահատվածում, ապա կարող ենք փաստել, որ այստեղ ևս աճ է գրանցվել։ Օրինակ՝ ԵԱՏՄ երկների հետ, նախորդ տարվա նշված ժամանակահատվածի հետ համեմատած, առևտրաշրջանառությունն աճել է 29․9%-ով, ԱՊՀ այլ երկրների հետ՝ 33․5%-ով, ԵՄ երկների հետ՝ 45․2%-ով։

Share