Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում պղնձի արտադրությունը նվազել է 18.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 111 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 18.5%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 41.1%-ով և կազմել 4,015 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 1%-ով և կազմել  3,694 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 7.6%-ով և կազմել 2,254 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 0.9%-ով և կազմել  3 914 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 3.9%-ով և կազմել 3,029 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 9%-ով և կազմել 10,832 տոննա։

Share