Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի պետբյուջեի դեֆիցիտն ավելացել Է մինչեւ 530 մլրդ դոլար

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա ութ ամսում (սկսվում Է հոկտեմբերի 1-ին) ավելացել Է մինչեւ 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտնել Է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի տվյալները:

Զեկույցի համաձայն՝ կառավարական ծախսերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 6 տոկոսով, մինչդեռ բեյուջեի եկամտային մասն ավելացել Է միայն 3 տոկոսով:

Փորձագետները, հիշեցնում Է հրատարակությունը, կանխատեսում Էին, որ հանրապետականների կողմից առաջարկված հարկային պարտավորությունները, որոնք նվազեցրել են հարկադրույքների չափերը, կառավարական ծախսերի ավելացման վերաբերյալ երկկուսակցական համաձայնագրի զուգորդմամբ, կբերեն բյուջեի դեֆիցիտի աճին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share