Բաժին. Տնտեսական

Հնարավոր է՝ հուլիսի 1-ից անապահով ընտանիքների համար նվազեցվի էլեկտրաէներգիայի սակագինը

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշումը, հնարավոր է, կիրառվի հուլիսի 1-ից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Եթե վերջնական որոշում կայացվի, հնարավոր կլինի հենց հուլիսի 1-ից 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Կառավարության նիստի ժամանակ նախարարը նշել էր, որ ուսումնասիրությունների արդյունքում իրենք եկել են եզրահանգման, որ կա հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը:

Share