Բաժին. Տնտեսական

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում բջջային հեռախոս չի արտադրվել

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 4.1 անգամ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Նշենք նաև, որ համակարգիչների արտադրության մեջ գրանցվել է 20․3% աճ։ Միևնույն ժամանակ նշված ժամանակահատվածում բջջային հեռախոս ընդհանրապես չի արտադրվել Հանրապետությունում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share