Բաժին. Տնտեսական

Հրապարակ․ ՀԷՑ-ի սե­փականատերերը համաձայն են անապահով խավի համար էլեներգիայի գինն իջեցնել

«Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ի շարս այլ խնդիրների՝ եկել է նաև անապահով խավերի էլեներգիայի խնդրով: Ինչպես ասաց Էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սե­փականատերերը համաձայն են անապահով խավի համար էլեներգիայի գինն իջեցնել. «Մենք, իհարկե, կարող էինք և մենաշնորհային հանձնա­ժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփա­կանատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»:

Ի դեպ, դիտարկվում է նաև էլեներգիայի սակագնի իջեցման տարբերակը: Դա չի՞ հանգեցնի ՀԷՑ-ում կրճատումներին: «Չեմ կարծում»: Նշենք, որ Ս. Կարապետյանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի և, իհարկե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կհանդիպի՞ գործարարը Փաշինյանի հետ՝ մեր աղբյուրները վստահ չէին»,- գրում է Հրապարակ օրաթերթը:

Share