Բաժին. Տնտեսական

Ապրիլ ամսին Երևանում բնակարանների գների կտրուկ աճ է նկատվել

2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Երևանի անշարժ գույքի շուկայում գրանցվել է բնակարանների գների աճ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Համաձայն ԱՎԾ վիճակագրության՝ գների աճն առավելապես նկատվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Էրեբունի և Դավթաշեն վարչական շրջաններում:

Երևանում բնակարանների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենում:

Այսպիսով, 2018 թվականի ապրիլ ամսվա տվյալների համաձայն՝ Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 507,200 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի մարտին ցուցանիշը կազմել է 500, 900 հազար դրամ, իսկ 2017 թվականի ապրիլին՝ 427, 000 հազար դրամ:

Ապրիլին Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 360, 100 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ ամսվա ցուցանիշը եղել է 356, 600 հազար դրամ, իսկ 2017 թվականի ապրիլին՝ 330, 000 հազար դրամ։

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 507,200 հազար դրամ

Արաբկիր / 360,100 հազար դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 273,700 հազար դրամ

Նոր-Նորք / 241,900 հազար դրամ

Ավան / 255,500 հազար դրամ

Էրեբունի / 249,000 հազար դրամ

Շենգավիթ / 252,100 հազար դրամ

Դավթաշեն / 279, 600 հազար դրամ

Աջափնյակ / 249, 300 հազար դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 237, 900 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 163, 200 հազար ՀՀ դրամ

Share