Բաժին. Տնտեսական

Ժամանակ․ ՊԵԿ են վերադառնում նախ­կինում կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները

«ՊԵԿ-ից ստացվող տեղեկու­թյունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հա­կահեղափոխություն է եղել: Հա­մակարգ են վերադառնում նախ­կինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփո­խությունների արդյունքում տե­ղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում:

Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվ­տանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխա­տանքից ազատվեցին վարչու­թյունների և բաժնի պետեր, ինչ­պես նաև շարքային աշխատա­կիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ու­նեցել թավշյա հեղափոխություն», – գրում է «Ժամանակ» թերթը։

Share