Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 15/06/18

Հունիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,257,695 ԱՄՆ դոլար 482.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 87,303,080 ԱՄՆ դոլար 483.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,250,000 դոլարի առք և վաճառք 482.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,817,737 եվրո 565.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,442,218 եվրո 569.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,216,218,918 ՌԴ ռուբլի 7.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 524,397,900 ՌԴ ռուբլի 7.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.8 մլն ԱՄՆ դոլար:

Share