Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167,135 դրամ

2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167,135 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Նշենք, որ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ, արձանագրվել է 4% աճ ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.9%-ով և կազմել 139,759 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 184,303 դրամ։

Share