Բաժին. Տնտեսական

Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ ԱԳՆԽ նիստը. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը: Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Share