Բաժին. Տնտեսական

Սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացը կասեցնող որոշումը վերանայվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող 2 ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյուքնում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:

Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել են, արտդրամասերը վերսկսել են արտադրական գործունեությունը:

Share