Բաժին. Տնտեսական

Գեորգի Ավետիսյան․ Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն

ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ծառայության պաշտոնական կայքից։ Պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերություննրի զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված իր տեսլականը, ընդգծել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրի աջակցության կարևորությունը: «Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն, ինչը նշանակում է անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ»,- հավաստիացրել է Ծառայության պետը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև Ծառայության ենթահսկման ապրանքների արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական և կանոնակարգային ցանկացած փոփոխության մասին փոխադարձաբար տեղեկացնելու մասին:

Share