Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները չեն փոխվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է  3,237.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները գրեթե նույնն են։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 2.9%-ով և կազմել 1,131.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 3.3 %-ով և կազմել 963.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները աճել են 0.1%-ով և կազմել  1,140.1 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները նվազել են 18.9 %-ով  և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանները էլեկտրաէներգիա չեն արտադրել։

Share