Բաժին. Տնտեսական

Բրյուսելը գնահատել է եվրոպական ավտմեքենաների մաքսատուրքի պատճառով ԱՄՆ-ի կորուստները

Եվրոպական մեքենաների վրա դրված մաքսային վճարի պատճառով ԱՄՆ-ն կարող է կորցնել 13-14 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին գրում է “Politico”-ն՝ հիմնվելով եվրահանձնաժողովի կողմից ԱՄՆ-ին գրված նամակին։

Մայիսի վերջին “The Wall Street Journal”-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել ԵՄ-ից ներկրովող մեքենաների վրա դրված 25% մասքատուրք սահմանելու հնարավորությունը։

Մաքսային վճարների տակ կարող են ընկնել մասնավորապես ԱՄՆ-ում արտադրվող եվրոպական մեքենաների պահեստամասերը։

ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունները արտադրում են 2.9 մլն մեքենա, որը կազմում է երկրում մեքենաների արտադրության 26%-ը։ Դրանից երկու երրորդն արտահանվում է, այդ թվում նաև ԵՄ երկրներ։ Մաքսային այս պարտավորությունը կարող է թուլացնել ԱՄՆ տնտեսությունը, եզրափակում են եվրոպացի փորձագետները։

Հունիսի վերջին Թրամփը Թվիթերում գրել էր, որ պատրաստ է կիրառել 20% մաքսային հարկ՝ ԱՄՆ ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար, եթե ԵՄ-ն չհրաժարվի իրենց կողմից կիրառվող առևտրային արգելքներից։

Հունիսի 1-ից ԱՄՆ-ն պողպատի համար կիրառեց 25%, իսկ ալյումինի համար՝ 10% մաքսային հարկ։

Հունիսի 22-ին ԵՄ-ն ԱՄՆ-ին պատասխանեց տարեկան 2.8 մլրդ եվրո արժեքով ամերիկյան արտադրանքի համար 25% մաքսատուրքի ներդրմամք։

Share