Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 35․8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 40,654.2 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 35․8%-ով։

Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 12%-ով և կազմել 4,086.8 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.8%-ով և կազմել 11,551.4 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 1.5 %-ով և կազմել 12,413.2 հազար լիտր։

Share