Categories: Տնտեսական

Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց Ջորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե գործարանը դեռևս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է. «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. Է վաճառվել»:

Հ. Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, փաստորեն, իրենց պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր պայմաններում»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share

Ucom. ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ucom ընկերությունը հերթական հաղորդագրությունն է տարածել` երեկ տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասին։ «Սիրելի՛ բաժանորդներ, Այս պահին ցանցի վերականգնման…

4 hours ago

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք…

7 hours ago

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը…

8 hours ago

5 տարում Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ…

9 hours ago

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով թույլատրել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական…

9 hours ago

Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել…

9 hours ago

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա…

9 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 09/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

10 hours ago

Nooor Blockchain Armenia․ նորություններ կրիպտոաշխարհից – 09/07/20

Blockchain Armenia-ն ներկայացնում է նորություններ բլոկչեյնի աշխարհից, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումները առօրյայում թվային տեխնոլոգիաների դերի և ապագայի տեխնոլոգիաների…

10 hours ago