Բաժին. Տնտեսական

Հրապարակ. Ռուսական կողմը հատուկ շեշտել է, որ ԵԱՏՄ խորհր­դի նիստին Փա­շինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն

«Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ ՊԵտերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհր­դի նիստին: Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զար­գացման, էներգետիկայի և տրանսպորտի, մաքսային հարցեր: Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակ­ցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնան­ման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ինքն է վարչապետի համարժե­քը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝  որպես երկրի ղեկավար: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցա­նկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի:

Բացի այդ, մեզ ասացին, որ ռուսական կողմը հատուկ է շեշտել, որ Փա­շինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն: Կառավարությունից էլ պատճառաբանեցին, թե օրակարգային այնպիսի հարցեր կան, որ Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ է, միշտ չէ, որ նա կմասնակցի այդ նիստերին: Հարցին, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց. «Սա մասնակցության ձևաչափի վեճ չէ, մասնակցության ձևաչափը կո­րոշվի աշխատանքային նպատակահար­մարությունից ելնելով, այցից մի քանի օր առաջ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share