Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հունիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցաանիշն աճել է 8.9%-ով

2018թ. հունվար – հունիս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար – հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանք՝ 5.5%, շինարարությունը՝ 13.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.1%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 805.026 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,257.746 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 777.771 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 269.749 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 127.791 մլրդ ՀՀ դրամ:

Share